ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 20-ը հռչակել է որպես Մարդկանց համերաշխության միջազգայն օր։
ՄԱԿ-ի բանաձևը հղում է կատարում հազարամյակի հռչակագրին, որում ասվում է, որ համերաշխությունը պետք է դառնա մարդկության արժեքների հիմքում։ Այս ամենի վրա պետք է հենվի մարդկությունը 21-րդ դարում։
«Ես հաստատակամորեն կոչ եմ անում բոլոր ազգություններին, կրոնների հետևորդներին, մշակույթների և ավանդույթների կրողներին՝ աշխատել այս ընդհանուր գործի ուղղությամբ, որպեսզի կատարենք խոստումը, որը տվել ենք հազարամյակների շեմին, և ժառանգություն թողնել մեր սերունդներին խաղաղություն, բարգավաճում և կայուն զարգացում», – ասել է Բան Կի Մունը իր ուղերձում։