Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել


Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Դեկտեմբեր 12 19:16 2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստինե Սարգսյանը 2018 թվականի դեկտեմբերի 10-ից նշանակվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար: Այդ մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից:

Սարգսյանը նշանակվել է մինչև սահմանված կարգով առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը: