Սերժ Սարգսյանի եղբորորդու գործով նիստին ներկա է Խաչատուրովի որդին


Սերժ Սարգսյանի եղբորորդու գործով նիստին ներկա է Խաչատուրովի որդին
Դեկտեմբեր 12 17:50 2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում  շարունակվում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը։ 

Նիստին ներկայացավ նաև Երեմ Սարգսյանը:  Տուժող Դավիթ Աշոտի Սիմոնյանի  անվտանգությունն ապահովում էին ոստիկանները, սակայն Երեմ Սարգսյանը, դիմելով դատարվորին նկատեց, որ  տուժողի շահերը պաշտպանելու որևէ խնդիր չկա։

Դատարանի որոշմամբ՝ ոստիկանները տեղափոխվեցին ապակիների այն կողմում գտնվող՝ ներկաների համար նախատեսված հատված:

Ի դեպ՝ այսօրվա դատական նիստի ընթացքին  հետևում է նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը: