Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը ընդմիջվեց փաստաբանի բացակայության պատճառով


Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը ընդմիջվեց փաստաբանի բացակայության պատճառով
Դեկտեմբեր 12 17:00 2018

Շենգավիթի նստավայրում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը ընդմիջվեց  վերջինիս պաշտպան Երեմ Սարգսյանի բացակայության պատճառով:

Դատավորը հեռացավ՝ պարզելու  փաստաբանի բացակայության պատճառները:

ArmDay.am-ը փատսաբանի բացակայության պատճառներն իմանալու համար փորձեց կապ հաստատել փաստաբան Երեմ Սարգսյանի հետ, սակայն նա չպատախանեց զանգերին:

Նշենք, որ դատական նիստին ներկա է նաև Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված «Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանը։