Ընթանում է Հայկ Սարգսյանի գործով դատական 3-րդ նիստը


Ընթանում է  Հայկ Սարգսյանի գործով  դատական  3-րդ նիստը
Դեկտեմբեր 12 16:30 2018

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 12–ին շարունակվում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը։

 

Դատական նիստին ներկա է նաև Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված «Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանը։

Նշենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով։

Հիշեցնենք, որ նախորդ  նիստը հետաձգվեց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանի բացակայության պատճառով: