Կիմ Երիցյանի ու կնոջ գերեզմանաքարերն են գողացել


Կիմ Երիցյանի ու կնոջ գերեզմանաքարերն են գողացել
Դեկտեմբեր 12 15:07 2018

Գերեզմանատնից գողացել են ՀՀ Ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի և նրա կնոջ գերեզմանաքարերը, այդ մասին ֆեյսբուկյան իր էջում տեղեկացրել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը:

«Կիմ Երիցյանի ու կնոջ գերեզմանաքարերն են գողացել… Ճիշտ լսեցիք... գերեզմանաքարերը», - գրել է նա:

Կիմ Երիցյանը մահացել է ուղիղ 8 տարի առաջ՝ 2010 թվականի դեկտեմբերի 26-ին: Դերասանը մարմնավորել է 100-ից ավելի դեր, նա առավել հայտնի դարձավ 1960 թվականին՝ «Նվագախմբի տղաները» ֆիլմում կերտած Կիրակոսի դերով: