Հայաստանից Pornhub այցելողների կեսից ավելին կանայք են. վիճակագրություն


Հայաստանից Pornhub այցելողների կեսից ավելին կանայք են. վիճակագրություն
Դեկտեմբեր 12 16:20 2018

Pornhub կայքը ներկայացրել է ընթացիկ տարվա վիճակագրությունը՝ բացահայտելով կայքի այցելուների թվով առաջատար երկրները, նախընտրելի հոլովակների թեմատիկան, ամենաորոնված աստղերին և այլն:

 

Նշվում է, որ 2018թ. կայքն ունեցել է 33.5 մլրդ այցելու, ինչը, ի տարբերությունը 2017թ. ցուցանիշի, 5 մլրդ-ով ավելի է: Մինչդեռ կայքի օրական այցելուների թիվը գերազանցել է 100 մլն-ը:

 

Ըստ վիճակագրության՝ Հայաստանից Pornhub այցելողների կեսից ավելին կանայք են: Նույն պատկերն է նաև հարևան Վրաստանում: Մինչդեռ Իրանից ու Ադրբեջանից իգական սեռի ներկայացուցիչները կեսից ավելի քիչ են: Թուրքիայից այցելուների մեծ մասը տղամարդիկ են:

 

Ինչ վերաբերում է կայքի օրական թրաֆիքին, ապա ամենաակտիվ երկրների տասնյակը գլխավորում է Միացյալ Նահանգները, որին հաջորդում են Միացյալ Թագավորությունը, Հնդկաստանը, Ճապոնիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ավստրալիան, Ֆիլիպինները:

 

Ընթացիկ տարում կայքում ամենաշատ որոնված անձը եղել է նախկին պոռնոաստղ Սթորմի Դենիելսը, որի անունը հանրային ճանաչում է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ սեսքուալ սկանդալի ֆոնին:

 

Նշվում է, որ կայքի այցելուների շրջանում ամենանախընտրած թեման՝ լեսբուհիների մասնակցությամբ հոլովակներն են: