Զինվորներն արդեն նոր որակի ներքնազգեստներ են ստանում. Արծրուն Հովհաննիսյան (լուսանկարներ)


Զինվորներն արդեն նոր որակի ներքնազգեստներ են ստանում. Արծրուն Հովհաննիսյան (լուսանկարներ)
Դեկտեմբեր 8 10:30 2018

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ զինվորներն արդեն նոր որակի ներքնազգեստներ են ստանում, որոնք էականորեն տարբերվում են նախկինում ստացածներից: 

«Զորքերում ստանում են այս նոր ներքնազգեստը։ Այն որակապես էականորեն տարբերվում է նախորդից։ Զորամասերում ստեղծվում են այսպիսի լվացքատներ, որտեղ զորքը կարողանա լվացք անել։ 

Անհատական ցանցերով պարկն այն բանի համար է, որ ամեն մեկն իր շորերը լվա ու չխառնի ուրիշի հետ»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։