Ախուրյանցի 14-ամյա տղան Փաշինյանի հետ շրջել է նույն մեքենայով ու դիմել անձնական խնդրանքով (տեսանյութ)


Ախուրյանցի 14-ամյա տղան Փաշինյանի հետ շրջել է նույն մեքենայով ու դիմել անձնական խնդրանքով (տեսանյութ)
Դեկտեմբեր 7 18:24 2018

14-ամյա ախուրյանցի տղան, որը միայնակ էր եկել Գյումրի` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին անձամբ տեսնելու համար, վերջինիս հետ փողոցներով շրջում էր նույն մեքենայով։

Ամենափրկիչ եկեղեցու բակում 1988-ի երկրաշարժի նահատակների հիշատակի հուշարձանի մոտ տեղի ունեցած արարողությունից  հետո, երբ Փաշինյանը փորձել է նստել մեքենան, տղան բազմության միջից մի կերպ կարողացել է Փաշինյանին խնդրել կանգնել ու լսել իրեն․ «Պարոն Փաշինյան, Ձեզ կարելի՞ է»։

Փաշինյանը, նկատելով տղային, իր օգնականներին խնդրել է մոտ բերել նրան, ապա լսելով նրան,  առաջարկել նստել իր մեքենան: Նրանք բավական երկար ժամանակ նույն մեքենայով շրջել են Գյումրիի փողոցներով:

Ախուրյանում բնակվող տղան՝ Հրանտ  Չալոյանը, պատմել է, որ ապրում է իրենից փոքր քրոջ ու ծնողների հետ:  Ընտանիքում աշխատում է միայն մայրը, հայրը չի աշխատում։ Իսկ թե ինչ խնդրով էր ցանկանում հանդիպել Փաշինյանին ՝ չցանկացավ բացահայտել․ «Կներեք, բայց չեմ կարող ասել, անձնական է: Վարչապետը խոստացավ իմ խնդրին լուծում տալ»,- նշեց նա