Ծանրաքաշ եւ կցորդիչով մեքենաների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է. Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում


Ծանրաքաշ եւ կցորդիչով մեքենաների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է. Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում
Դեկտեմբեր 7 16:52 2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Սևանի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում:

Նախարարությունից  հայտնում են, որ Մաստարա-Լանջիկ հատվածում, Արթիկի ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: