Մաքսային ծառայության նախկին պետը Գոլդեն փելես հյուրանոցը նվիրում է պետությանը


Մաքսային ծառայության նախկին պետը Գոլդեն փելես հյուրանոցը նվիրում է պետությանը
Նոյեմբեր 28 17:47 2018

Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքը օրեր առաջ դիմել է Պետական գույքի կառավարման վարչություն և հայտնել, որ Ծաղկաձորի “Գոլդեն փելես” հյուրանոցը նվիրում է պետությանը: Այս մասին Տավուշի մարզում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ Արմեն Ավետիսյանի նկատմամբ կա հարուցված քրեական գործ:

 

«Բայց ըստ ամենայնի, նրանք նաև հանրային որոշակի վերաբերմունք ակնկալելով կամ անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորություն ունենալու համար  այսպիսի քայլի են դիմել: Եվ եթե այս պրոցեդուրան մինչև վերջ գնա, մենք պետք է այդ հյուրանոցը հրապարակային հանենք աճուրդի: Գնահատում են, որ դա 10-15, ընդհուպ ասում են՝ մինչև 20 մլն դոլար կարող է արժենալ: Եվ այդ գումարները պետք է մուտքագրենք պետական բյուջե»,- ասաց Փաշինյանը: