ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավոր Ռուբեն Մխիթարյանին։
Դատարանը պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշումը պետք է հրապարակվեր այսօր՝ ժամը 17:00-ին։ Սակայն նիստը մեկնարկեց 20 րոպե ուշացումով, իսկ Armday.am-ի տեսախցիկը ֆիքսեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դատարանի դահլիճում։