Մայրաքաղաքի փողոցներում ցերեկվա ժամերին վառվող լուսատուներ տեսնելիս մի շտապեք եզրակացնել, թե պատասխանատուները մոռացել են անջատել կամ ժամանակից շուտ են միացրել դրանք:
Այս մասին տարածած հաղորդագրության մեջ հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Իրականում խնդիրը տեխնիկական է: Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության «Կենտրոն» տարածքային շահագործման շրջանի պետ Կարեն Մուրադյանի խոսքով՝ արտաքին լուսավորության ցանցում վերանորոգման աշխատանքները կատարվում են ցերեկային ժամերին, որպեսզի արդեն երեկոյան լուսավորությունը լինի անխափան:
Բացի դրանից, այս կերպ ապահովվում է նաև աշխատակիցների անվտանգությունը, ովքեր գործ ունեն էլեկտրականության հետ: Արտաքին լուսավորության համակարգում առկա տեխնիկական խնդիրների մասին ընկերությունը տեղեկանում է նաև թեժ գծի միջոցով: Շուրջօրյա գործող 010 56-27-56, 011 51-44-44 հեռախոսահամարները հասանելի են բոլորին՝ օրվա ցանկացած ժամի: Մութն ընկնելուն պես մայրաքաղաքը լուսավորում է շուրջ 64 000 լապտեր և գեղարվեստական լուսավորության ավելի քան 5000 լուսակետ:
«Երքաղլույս»-ի աշխատակիցներին է վստահված նաև Երևանի փողոցների տոնական օդային լուսավորության ապահովումը: Նշենք նաև, որ Ամանորին ընդառաջ աշխատանքներն արդեն մեկնարկել են»,– ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Քաղաքի փողոցային լույսերը ցերեկը վառվում են նորոգման աշխատանքներ կատարելու նպատակով. պարզաբանում քաղաքապետարանից


Լրահոս
Կադաստրի կոմիտեի պաշտոնյայի են ձերբակալել՝ կաշառքի գործով
22
Օգոստոս,
2025 22:05
Վտանգված է մեր Հռչակագիրը, շուտով թիվ 1 ահաբեկիչն այն դուրս կդնի Սահմանադրությունից
22
Օգոստոս,
2025 21:49
Վիճաբանություն՝ Արզական գյուղում. բժիշկները պայքարում են 25-ամյա երկու տղաների կյանքի համար
22
Օգոստոս,
2025 21:33
Հայկ Հովհաննիսյա՛ն, Ձեր ձեռքն արդարի արյան մեջ է․ Բագրատ Սրբազան
22
Օգոստոս,
2025 21:12
Այս իշխանության առաջին թշնամին երկրին ծառայություն մատուցած մարդն է․ Աբրահամյան
22
Օգոստոս,
2025 20:51
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «Սրբազան պայքարի» գործով դատավարությանն ...