ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ


ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Նոյեմբեր 28 14:56 2018

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը ս/թ նոյեմբերի 28-30-ը մեկնել է Փարիզ՝ Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիցի հրավերով մասնակցելու Միության խորհրդի ամենամյա լիագումար նիստին:

Միջազգային միության խորհրդի լիագումար նիստը տեղի է ունենում յուրաքանչյուր տարվա նոյեմբերին եւ ամփոփում է Միության տարեկան գործունեությունն անդամ ու դիտորդ երկրների մասնակցությամբ: Դրա ընթացքում քննարկման առարկա են դառնում նաեւ Միության առաջիկա տարվա գործունեության հիմնական միջոցառումներն՝ իրենց ժամանակացույցով: