Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում


Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Նոյեմբեր 24 19:06 2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախaարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Վայքի, Լոռիի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: