Մեկնարկում է ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթը


Մեկնարկում է ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթը
Նոյեմբեր 24 18:18 2018
ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը, միանալով ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվան նոյեմբերի 23-ից 30-ը և դեկտեմբերի 1-ին` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ, «Դրական մարդկանց հայկական ցանց սոցիալական հասարակական կազմակերպության, Միգրացիայի միջազգային կազմակերպության, «Հայկական կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հետ համատեղ Երևանում և մարզերում անցկացնում է հանրային միջոցառումներ: 
 
Միջոցառումները նպատակ ունեն բարձրացնելու ՄԻԱՎ վարակի և հեպատիտների վերաբերյալ բնակչության իրազեկվածության մակարդակը, շեշտադրելու պարբերաբար հետազոտություն անցնելու անհրաժեշտությունը և նվազեցնելու վարակման վտանգները:
 
Հանրային միջոցառումների ընթացքում ցանկացողները հնարավորություն կունենան անցնելու ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի վերաբերյալ արագ, անանուն և անվճար հետազոտություն, որը կուղեկցվի խորհրդատվությամբ: Հետազոտության պատասխանը կտրվի 15-20 րոպեի ընթացքում:
 
Գաղտնիությունը երաշխավորվում է: Հետազոտությունը և խորհրդատվությունը կիրականացնեն ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները:
Հանրային միջոցառումների ժամանակցույցը՝  այստեղ: