Մայր Աթոռը հրավիրում է ընտրությունների քարոզարշավի նախօրեին այցելել եկեղեցիներ


Մայր Աթոռը հրավիրում է ընտրությունների քարոզարշավի նախօրեին այցելել եկեղեցիներ
Նոյեմբեր 24 12:45 2018

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սիրով հրավիրում է մեր բարեպաշտ ժողովրդին առաջիկա կիրակի` խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի նախօրեին, այցելել մեր եկեղեցիներ, մասնակցել Սուրբ Պատարագի արարողությանը` աղոթելով Հայրենիքի անսասանության, բարօր ու առաջընթաց կյանքի և ԱԺ ընտրությունների բարի ընթացքի համար: Այս մասին  տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: