«Մենք» դաշինքի ներկայացուցիչները հանդիպել են Սվիտալսկիի հետ


«Մենք» դաշինքի ներկայացուցիչները հանդիպել են Սվիտալսկիի հետ
Նոյեմբեր 23 16:35 2018

ՄԵՆՔ Դաշինքի ներկայացուցիչներ Արամ Սարգսյանը, Խաչատուր Քոքոբելյանը եւ Անժելա Խաչատրյանը նոյեմբերի 22-ին հանդիպում են ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու եւ Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ պետությունների դեսպանների հետ:

Դաշինքից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են առաջիկա ընտրություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ դաշինքի ծրագրային մոտեցումներ,  ՀՀ-ԵՄ համագործակցության եւ ներքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: