Կենդանիների պաշտպանության հետ կապված ինստիտուցիոնալ օրենսդրական բաց կա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բնապահպանության նախարարությունում նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը:
Ասոիլիսի ժամանակ բնապահպան, «Էկոլոգիական հասարակական դաշինքի» համակարգող Սիլվա Ադամյանը նշեց, որ երկրում մթնոլորտ է փոխվել, բայց հասարակական խորհրդի նիստ այդպես էլ չի գումարվում:
«Ոչ միայն բնապահպանության ոլորտում, այլ նաև բոլոր ոլորտներում այդ ՀԿ-ների հետ կապերի խզում ենք նկատում: Հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը շատ վատ է արվում: Բնապահպանության նախարարությունը պասիվացել է, բայց մենք միշտ շատ սերտ աշխատել ենք»,-ասաց նա:
Էրիկ Գրիգորյանը նշեց, որ հասարակական խորհրդի նիստ չեն իրականացնում և ընդհանրապես այդ ֆորմատը վերափոխման կարիք ունի