Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով ներկայացված միջնորդության մերժումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան


Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով ներկայացված միջնորդության մերժումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան
Նոյեմբեր 23 13:17 2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը՝ հայցվոր կողմի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիառելու վերաբերյալ մերժելու մասին՝ բողոքարկվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան:

 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ պատասխանողին որոշակի գործողություններ արգելելու վերաբերյալ ինչը սակայն առաջին ատյանի դատարանը՝ հոկտեմբերի 19֊ի որոշմամբ, մերժել է:

 

Դատարանի այս որոշումը Հայկ Ալումյանը բողոքարկել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան և բողոքը մակագրվել է դատավոր Նորա Կարապետյանին:

Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հայցը ներկայացվել է դատարան՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցնելու պահանջով:

Աղբյուր` Փաստինֆո