Դեկտեմբերի 9-ին կայանալիք Աժ արտահերթ ընտրություններին «Մենք» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու է առաջադրվել նաև ռեփեր Ֆելիքս Պետրոսյանը։ Նա այդ մասին գրել է Ֆեյսբուքի իր էջում։
«Սիրելի ընկերնե՛ր և համաքաղաքացինե՛ր, ցանկանում եմ տեղեկացնել, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք Աժ արտահերթ ընտրություններին, ես՝ Ֆելիքս Գևորգի Պետրոսյանս, «Մենք» դաշինքի կողմից առաջադրվել եմ որպես Աժ պատգամավորի թեկնածու թիվ 4 ընտրատարածքում (Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն համայնքներում)։
Ձեզ եմ ներկայացնում իմ պաշտոնական ֆԲ էջը, որտեղ կարող եք ծանոթանալ առաջիկա քարոզարշավի՝ իմ ծրագրերին»,- գրել է նա:
Ֆելիքս Պետրոսյանը հայտնի է «Քամի փչի» տեսահոլովակից, որտեղ վերջինս հանդես էր գալիս որպես ռեփեր։


