Ադրբեջանում պայթյուն է տեղի ունեցել. փլատակների տակ մարդիկ են մնացել


Ադրբեջանում պայթյուն է տեղի ունեցել. փլատակների տակ մարդիկ են մնացել
Նոյեմբեր 20 12:14 2018

Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքի բնակելի տներից մեկում դեռևս անհայտ պատճառներով պայթյուն է որոտացել, տան փլատակների տակ մարդիկ են մնացել, հայտնում է minval.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Նշվում է, որ 4-հարկանի բնակելի տանը պայթյունը կարող է տեղի ունեցած լինել գազի արտահոսքի պատճառով:

 

«Ըստ նախնական տվյալների՝ փլատակների տակ մարդիկ կան», - հայտնել են նախարարությունից:

Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: