Նոյեմբերի 19–ին Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել։ Երկու տղամարդ «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցել են և սպառնացել, որ ցած կնետվեն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներ, ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբան փրկարարներ: Ինքնասպանության փորձը կանխվել է։ Տղամարդիկ պահանջել են հանդիպում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ և հրաժարվել են որևէ մեկի հետ բանակցություններ վարել: