ArmDay.am-ը երկու տարեկան է


ArmDay.am-ը երկու տարեկան է
Նոյեմբեր 19 17:43 2018

Այսօր լրատվական դաշտում ծնունդ է։ Երկու տարի առաջ, այս օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 19-ին իր գործունեությունը սկսեց ArmDay.am լրատվական կայքը։ Էլեկտրոնային կայքի ստեղծման հիմքում անաչառությունը, օբյեկտիվությունն ու անկողմնակալությունն էր։ Անցնող երկու տարիների ընթացքում եւ շարունակաբար մեր ընթերցողներին մատուցելու ենք բացառապես օբյեկտիվ եւ անաչառ տեղեկատվություն։

ArmDay.am-ը հարթակ է բոլորի համար եւ բոլորի մասին, ուր չկան յուրայիններ եւ հակառակորդներ, որտեղ հանրային շահը առաջնային է։ 

Լրատվական կայքն աշխատում է ամենօրյա ռեժիմով, պարբերաբար թարմացումներ, օրվա իրադարձությունների մասին ճշտված տեղեկություններ։ Հատուկ նախագծեր, որոնք եղել են կայքի ստեղծման առաջին օրվանից։ Խոսքը  «MADE IN ARMENIA», «Կյանքը մեկ օրում», «Կարեւորի մասին» նախագծերին է վերաբերում։ 

 

ArmDay.am-ը Հայաստանում գործող միակ լրատվամիջոցն է, որ համագործակցում է ԱՄՆ-ում գործող ARTN.TV-ի հետ։ Ամեն օր Հայաստանում ծավալվող կարեւոր իրադարձությունների համառոտ նկարագրի մասին ArmDay.am-ը տեղեկացնում է Միացյալ նահագների մեր հայրենակիցներին։

Նոր համագործակցություններ, աշխատանքային պայմանների բարելավում  եւ նոր թիմի ձեւավորում։ Որդեգրած սկզբունքով, նոր ծրագրերով ArmDay.am-ը շարունակելու է իր աշխատանքը, հասարակությանը մատուցելով բացառապես անկողմնակալ տեղեկատվություն։ Կարճ ժամանակահատվածում կայքէջը կարողացավ իր ուրույն տեղը զբաղեցնել մեդիա ոլորտում եւ թողնել իր ձեռագիրը։  Կայքէջի աշխատակազմի նպատակն է ստեղծել սեփական լրատվությունը՝ իր ձեռագրով։ 

 

 ArmDay.am-ը հավատարիմ է իր սկզբունքներին։