Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար


Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Նոյեմբեր 19 17:17 2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին ժամը 16:20-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 445 բեռնատար ավտոմեքենա: