Սարալանջի փողոցը` Արմենակյան փողոցից մինչև Լիսինյան-Գլինկա փողոցների խաչմերուկը միառժամանակ փակ կլինի


Սարալանջի փողոցը` Արմենակյան փողոցից մինչև Լիսինյան-Գլինկա փողոցների խաչմերուկը միառժամանակ փակ կլինի
Նոյեմբեր 17 16:57 2018

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ մաքրման աշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 18-ին ժ. 12:00-15:00-ն ընկած ժամանակահատվածը փակ կլինի Երևան քաղաքի Սարալանջի փողոցը` Արմենակյան փողոցից մինչև Լիսինյան-Գլինկա փողոցների խաչմերուկը:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար։