Աղվեսը վերադարձվեց վայրի բնություն


Աղվեսը վերադարձվեց վայրի բնություն
Նոյեմբեր 9 11:35 2018

Նոյեմբերի 5-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված ահազանգի հետքերով Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցները Տիգրան Մեծ պողոտայի թիվ 1 շենքի բակային հատվածում հայտնաբերել են վանդակում պահվող մոտ ութ ամսական էգ աղվես։ Բնակիչների հավաստմամբ աղվեսը պատկանել է օտարերկրյա մի քաղաքացու, ով հեռացել է հանրապետությունից՝ թողնելով կենդանուն առանց խնամքի։

Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցներն ահազանգողի ներկայությամբ աղվեսին տեղափոխել են շարժական վանդակ, ապա բաց թողել վայրի
բնություն։