Բակո Սահակյանը Դավիթ Սանասարյանի հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը


Բակո Սահակյանը Դավիթ Սանասարյանի հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը
Նոյեմբեր 9 11:57 2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին եւ նրա տեղակալ Ալբերտ Աբգարյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Նարեկ Հարությունյանը, քննարկվել են տվյալ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: