Նորատուսցի Արան գրավի դիմաց ազատ արձակվեց


Նորատուսցի Արան գրավի դիմաց ազատ արձակվեց
Նոյեմբեր 7 14:57 2018

Հյուսիսային պողոտայում գործող ակումբներից մեկում տեղի ունեցած խուլիգանության գործով կալանավորված, հանցագործ աշխարհում Նորատուսցի Արա անունով հայտնի Արա Բանդուրյանը քիչ առաջ ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից։

Այս տեղեկությունը  NEWS.am–ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի վարչությունից։

NEWS.am–ի հետ զրույցում Բանդուրյանի պաշտպան Կարեն Բատիկյանը հայտնեց, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը և իր պաշտպանյալի նկատմամբ թույլատրելի ճանաչել գրավը։ Բանդուրյանը 2 մլն դրամ գրավի կիրառմամբ ազատ է արձակել կալանքից։