Բակո Սահակյանն ու ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցությունը


Բակո Սահակյանն ու ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցությունը
Նոյեմբեր 7 11:33 2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր: