Զոհրաբ Մնացականյանն Աստանայում կմասնակցի ՀԱՊԿ նախարարների նիստին


Զոհրաբ Մնացականյանն Աստանայում կմասնակցի ՀԱՊԿ նախարարների նիստին
Նոյեմբեր 6 22:21 2018

Նոյեմբերի 7-ից 8-ն Աստանայում՝ ՀԱՊԿ գագաթաժողովին ընդառաջ, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: