Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալները պետք է ներկայանան անձնագրային ծառայություն


Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալները պետք է ներկայանան անձնագրային ծառայություն
Նոյեմբեր 6 21:59 2018

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներին կոչ ենք անում ներկայանալ անձնագրային ծառայություն՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու համար, որպեսզի հնարավոր լինի անխոչընդոտ իրացնել առաջիկա ընտրության ժամանակ քվեարկությանը մասնակցելու իրավունքը: 

Հիշեցնում ենք, որ ազատազրման ձևով պատիժ կրող անձանց տվյալները հանվում են ըստ բնակության վայրի հաշվառումից և անձը հաշվառվում է քրեակատարողական հիմնարկի հասցեով: Ըստ այդմ, վերջինիս տվյալները չեն ըդգրկվում ընտրողների ցուցակում:

ՀՀ Անձնագրային և վիզաների վարչություն