Երևանի կենդանաբանական այգու զեբրը կոտրել է ոտքը


Երևանի կենդանաբանական այգու զեբրը կոտրել է ոտքը
Նոյեմբեր 6 20:02 2018

Երևանի կենդանաբանական այգու զեբրը թաց գրունտի վրա սահել է և կոտրել աջ ազդրը:

Դեպքը եղել է այսօր՝ 16:30-ի շրջանում: Ժամը 16:00 խնամողը կեր է տվել կենդանուն, զեբրը նորմալ մոտեցել է կերակրամանին, որից հետո խնամողը անցել է մյուս կենդանիների ազատավանդակներ: Հետո վերադարձել է ջուր տալու զեբրին և նրան հայտնաբերել գետնին:

Կոտրվել է կենդանու աջ ազդրը:

Այժմ Կենդանաբանական այգու մասնագետները խորհրդակցում են տարբեր, այդ թվում նաև արտասահմանյան մասնագետների հետ՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է վերականգնել կենդանու առողջությունը: