Աննա Հակոբյանը Արթիկ է գնացել ոչ թե ուղղաթիռով, այլ ավտոմեքենայով


Աննա Հակոբյանը Արթիկ է գնացել ոչ թե ուղղաթիռով, այլ ավտոմեքենայով
Նոյեմբեր 2 13:31 2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը Շիրակի  մարզի Արթիկ քաղաք մեկնել է ավտոմեքենայով։ Այս մասին, Armday.am-ի հետ զրույցում ասաց Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Արփինե Զարգարյանը, անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, թե Հակոբյանը իր այցը Արթիկ կազմակերպել էր ուղղաթիռով։ Հիշեցնենք, որ Հակոբյանի՝ ուղղաթիռով Արթիկ գնալու մասին տեղեկությունը հրապարակել էր «Իրատես» թերթը, լուրը սկսելով՝ «ասում են թե»-ով: «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Աննա Հակոբյանը ավտոմեքենայով է գնացել, եւ ավտոմեքենայով՝ վերադարձել»,- ասաց Արփինե Զարգարյանը։

Ինչ վերաբերում է նույն հրապարակման մեջ տեղ գտած այն հատվածին, թե այցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ քաղաքական հարցերի եւ մասնավորապես այդ  ջերմոցատիրոջ որդուն ՔՊ ցուցակով պատգամավոր առաջադրելուն, ապա Ա․ Զարգարյանն ասաց, որ ինչպես այս, այնպես էլ մյուս այցերի ընթացքում քաղաքական հարցեր չեն քննարկվում։ «Աննա Հակոբյանին հետաքրքրել էր, որ այդ ջերմոցում ավելի քան 70 կանայք են աշխատում, եւ նա գնացել էր տեղում ծանոթանալու»,- նշեց մամլո խոսնակը։