Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում վանդակաձև դեղին հորիզոնական գծանշումներ կարվեն


Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում վանդակաձև դեղին հորիզոնական գծանշումներ կարվեն
Հոկտեմբեր 31 19:55 2018

Տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում 2018թ. նոյեմբերի 1-ին կիրականացվի դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, ինչը կնշանակի, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: