ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտաշես Ջավադյանը, Ալիկ Հակոբյանը եւ Գոհար Փանաջյանն ազատվել են Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
Որոշումներում նշվում է, որ վարչապետը ղեկավարվել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով: