Տեղեկատվությունը փոխարինվում է անփաստարկ ու թերատ հորինվածքներով. ոստիկանություն


Տեղեկատվությունը փոխարինվում է անփաստարկ ու թերատ հորինվածքներով. ոստիկանություն
Հոկտեմբեր 31 16:07 2018

«Հրապարակ» օրաթերթը «Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները դժգոհ են իրենց աշխատանքային պայմաններից» վերնագրով հրապարակում է արել, որի ոչ մի հղում չի համապատասխանում իրականությանը:
ՃՈ Վանաձորի ստորաբաժանման ծառայողների որևէ բողոք ու դիմում վերջին օրերին չի արձանագրվել, չի եղել նաև այցելություն ու ընդունելություն ոստիկանության կենտրոնական վարչակազմում ո´չ կիրակի, ո´չ մյուս օրերին: 
Ինչ վերաբերում է ծառայողական մեքենաների հատկացմանը, նկատենք, որ մեքենաները տրամադրվում են օրենքով սահմանված ընթացակարգերով, ժամանակահատվածներում ու նորմատիվներով, իսկ մնացյալը ասեկոսեներ են:
Թերթին խորհուրդ ենք տալիս հրապարակումներ պատրաստելիս տեղեկատվության համար դիմել իրազեկ կառույցներին, լսել բոլոր կողմերին և հարգել ընթերցողի իրազեկված լինելու իրավունքը, հակառակ դեպքում լիարժեք տեղեկատվությունը փոխարինվում է անփաստարկ ու թերատ հորինվածքներով: