Համացանցում հայտնվել են ապագայի ռուսական ուղղաթիռի նկարները


Համացանցում հայտնվել են ապագայի ռուսական ուղղաթիռի նկարները
Հոկտեմբեր 30 10:00 2018

Համացանցում հայտնվել են ապագայի ռուսական ռազմական ուղղաթիռի նկարները՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Նկարներից, որոնք հրապարակել է Defence Blog-ը, կարելի է ենթադրել, որ դրա ստեղծման աշխատանքներով զբաղվում է «Կամով» ընկերությունը։ Նոր ուղղաթիռը թեւեր կունենա եւ հավաքվող անիվներ։

Defence Blog-ը գրում է, որ դրա ստեղծողներն աշխատում են մեքենայի արագության եւ աերոդինամիկ բնութագրերի կատարելագործման վրա։

Ակնկալվում է, որ օդանավը հագեցած կլինի հակազդեցության ինֆրակարմիր միջոցներով, որոնք նախատեսված են հակառակորդի ավիացիոն տեխնիկան ճնշելու համար։ Այս մոդելը կարող է ժամում 700կմ արագություն զարգացնել։

Defence Blog-ը չի նշում, թե երբ եւ որտեղ են արվել լուսանկարները։