Պարզ է, որ կոնկրետ այս ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելը արվել է միտումնավոր


Պարզ է, որ կոնկրետ այս ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելը արվել է միտումնավոր
Հունիս 14 21:32 2026

ԿԸՀ ամփոփման նախագծի մեջ օգտագործված է հետևյալ ձևակերպումը, թե այս տեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու հարցը էական ազդեցություն չի ունեցել ընտրությունների ամբողջ գործընթացի վրա, ԿԸՀ բակում հայտարարեց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

 

«Հասկանալի է, որ որքան էլ Վահագն Հովակիմյանը փորձի դողդոջուն ձայնով այս հատվածն էնպես ընթերցել, որ հասկանալի չլինի, թե ինչ ձևակերպում է ընթերցում, բոլորի համար պարզ է, որ կոնկրետ այս ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելը արվել է միտումնավոր, որպեսզի ԲՀԿ-ն թվաբանական մանիպուլյացիայի արդյունքում չհայտնվի խորհրդարանում»,-ասաց Տոնոյանը։