Տարիներ առաջ թրաֆիքինգի զոհ դարձած անձը վերադարձել է ՀՀ և ստացել անձնագիր. Բիչախչյան


Տարիներ առաջ թրաֆիքինգի զոհ դարձած անձը վերադարձել է ՀՀ և ստացել անձնագիր. Բիչախչյան
Հոկտեմբեր 22 16:00 2018

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում հայտնել է, որ շահագրգիռ բոլոր մարմինների սրտացավության և փոխհամագործակցության արդյունքում տարիներ առաջ թրաֆիքինգի զոհ դարձած անձը վերադարձել է ՀՀ:

«Սա այն դեպքն է, երբ շահագրգիռ բոլոր մարմինների սրտացավության և փոխհամագործակցության արդյունքում ունեցանք ցանկալի արդյունք. տարիներ առաջ թրաֆիքինգի զոհ դարձած անձը վերադարձավ ՀՀ և ստացավ ՀՀ քաղաքացու անձնագիր:

Այդ մարմիններն են՝

ՀՀ ոստիկանություն,

ՀՀ արտաքին գործերի նախարարություն,

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն,

ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչություն,

«Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամ»,- գրել է Մնացական Բիչախչյանը: