armtimes.com-ի տեղեկություններով, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները առավոտյան բերման են ենթարկել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) 4 եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ եւ Լյովա Առաքելյաններին:
Նույն այդ տեղեկություններով, առավոտյան ԱԱԾ աշխատակիցները գործողություններ են կատարել նրանց բնակարաններում:
armtimes.com-ին առայժմ ճշտել չհաջողվեց, թե ինչ քրեական գործի շրջանակում են նրանք տարվել ԱԱԾ եւ ինչ կարգավիճակով: