Երևանի փոխքաղաքապետ չեմ նշանակվելու. «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Վահագն Հովակիմյան


Երևանի փոխքաղաքապետ չեմ նշանակվելու. «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Վահագն Հովակիմյան
Հոկտեմբեր 19 14:58 2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Երևանի քաղաքապետարանի «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Վահագն Հովակիմյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է տեղեկությունը, թե պատրատասվում է դառնալ Երևանի փոխքաղաքապետ:

Ներկայացնում ենք նրա գրառումն ամբողջությամբ.

«Հարգելի ընկերներ (և ոչ միայն)

Լրագրող գործընկերներիս նոր զանգերը կանխելու համար տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետի տեղակալ չեմ նշանակվելու։ Ավելին, դեռևս հոկտեմբերի 17-ին ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել։ Ներկայումս իմ գործընկերների հետ պատրաստվում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին, որպեսզի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների պես խորհրդարանական ընտրությունները ևս լինեն ազատ, արդար և թափանցիկ»: