Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանի հայրը սպառնացել է քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանին։ Պատճառն եղել է ֆեյսբուք սոցիալական ցանցում Մանուկյանի գրառումը։ Irakanum.am-ը հրապարակել է Դիանա Գասպարյանի հոր եւ Գեւորգ Մանուկյանի՝ սպառնալիքի ձայնագրությունը:
Araratnews.am-ը կապ հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանի հետ՝ տեղեկանալու, թե դատախազությունն ինչ քայլեր է ձեռնարկել: Արմավիրի մարզի դատախազությունը վերանշյալ ձայնագրությունը ուղարկել է Վաղարշապատի դատախազություն՝ նյութեր նախապատրաստելու: