Նորարարական նախագիծ`Մայքլ Ջեքսոն+սիմֆոնիկ նվագախումբ. Ս. Սմբատյանը՝ առաջիկա համերգային ծրագրերի մասին (տեսանյութ)


Նորարարական նախագիծ`Մայքլ Ջեքսոն+սիմֆոնիկ նվագախումբ. Ս. Սմբատյանը՝ առաջիկա համերգային ծրագրերի մասին (տեսանյութ)
Հոկտեմբեր 16 11:05 2018

2018/2019 համերգաշրջանի ընթացքում, որ մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է գալու մի շարք նախաձեռնություններով, հետաքրքիր ծրագրերով։

Հոկտեմբերի 18-ին մեկնարկելու է Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը՝ նվիրված Արամ Խաչատրյանի 115-ամյակին։ Խաչատրյանական փառատոնը հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 13-ը ունկնդիրներին կներկայանա սիմֆոնիկ և կամերային համերգներով, մեծահամբավ մենակատարներով, հարուստ երկացանկով՝ երաժշտասերներին մատուցելով անկրկնելի համերգային երեկոներ։ Փառատոնի շրջանակներում ընդգրկված է 9 համերգ՝ սիմֆոնիկ և կամերային։ Հայաստանում գործունեություն ծավալող արտիստները հանդես կգան փառատոնի շրջանակում: Ելույթ կունենան նաև այլ կոլեկտիվներ, արտիստներ, ովքեր հայ չեն, բայց կատարում են Խաչատրյանի երաժշտությունը: Այս մասին լրագրողների հետ  հանդիպամնն ասաց  հայ դիրիժոր, ջութակահար, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր-ղեկավար Սերգեյ Սմբատյանը:

Սիմֆոնիկ նվագախումբը մշտապես նորարարություններով է հանդես գալիս, ինչը Սերգեյ Սմբատյանը համարում է հաջողության հասնելու հնարավորություններից  մեկը:

«Մեն ունենք նորարարական պրոեկտ Ջեքսոն և սիմֆոնիկ նվագախումբ: Խաչատրյան փառտոնը ներկայացվում է  ջազ-Խաչատրյան նորարարությունով և այլն: Նոր միտքը, նոր շունչը մեզ հնարավորություն կտա լինել ավելի հաջողակ և լսելի»,-ասաց նա:

Սմբատյանը Ջեքսոնի հետ կաված  նախագծի մասին փակագծերը չբացեց:

«Փակագծերը չեմ կարող բացել, թե ումհետ  և հանուն ինչի, բայց պիտի նշեմ, որ նրա երգերի մեջ սիմֆոնիկ երաժշտություն կա: Ես հավանում եմ»,-ասաց նա:

Աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերեզովսկին հոկտեմբերի 31-ին կկատարի Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը: Հանդես կգան նաև թավջութակահար Ալեքսանդր Ռամը, ջութակահար Դանիել Ռոնը և այլք։ Փառատոնի շրջանակներում սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա հետաքրքիր նախագծով՝ «Խաչատրյան նոն-ստոպ», որի ընթացքում կներկայացվի Խաչատրյանի կինոերաժշտությունը։ 

2019թ. փետրվար-մարտ ամիսներին կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ հոբելյանական փառատոնը։  

Այս համերգաշրջանի ընթացքում Սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի բազում համերգներ, հանդես կգան հետաքրքիր մենակատարներ: Նախատեսված է ավելի քան 25 համերգ: Նվագախումբը հյուրախաղերի տարբեր հրավերներ է ստանում: Կոլեկտիվն ունի հետաքրքիր երկացանկ և արտերկրից հրավերներ ստանալիս մշտապես փորձում է ներկայացնել հայկական սիմֆոնիկ երաժշտությունը: 2019-ին նվագախումբը հանդես կգա Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված համերգներով։ 

Նախորդ՝ 2017/2018 համերգաշրջանի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ունեցել է 48 համերգ՝ առաջինը՝ Լոնդոնում՝ «Գրամոֆոն» երաժշտական մրցանակաբաշխության ընթացքում։ Անցած համերգաշրջանում անցկացվեցին Խաչատրյանի 5-րդ միջազգային, Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ, մերօրյա լեգենդ Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյակին նվիրված հոբելյանական, «Արմենիա» միջազգային փառատոները։

«Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը կայացավ Սիմֆոնիկ նվագախմբի աննախադեպ ելույթներով։ Նվագախմբին ունկնդրել է 23931 հանդիսատես, 10252-ը՝ արտասահմանում, 1 միլիոն 624 հազար առցանց դիտում՝ առցանց հեռարձակված 26 համերգների ընթացքում։ Նվագախմբի կազմում ակտիվ գործունեություն են ծավալում 5 անսամբլները։ Հայկական երաժշտական շտեմարանը կհարստացնեն Սիմֆոնիկ նվագախմբի 158 աուդիո և 140 վիդեո ձայնագրությունները»,-ասաց մաեստրոն:

Նախորդ համերգաշրջանի ընթացքում կոլեկտիվի հետ ելույթ է ունեցել 18 երկիր ներկայացնող 47 արտիստ՝ անվանի երաժիշտներ, որոնց կատարումները զարդարում են աշխարհի լավագույն բեմերը։ Մեդիչի TV-ով հեռարձակվել է նվագախմբի 4, euronews.com-ով՝ 1 համերգ։ Արտասահմանյան մամուլը Սիմֆոնիկի գործունեությունը լուսաբանել է իր 135 հրապարակումներով, տեղական լրատվամիջոցները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին անդրադարձել են 1150 անգամ։