Վերջին 12 ամսվա ընթացքում հայկական դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 1,4 տոկոսով։ Այս մասին ասվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության՝ Հայաստանում 2017–ի հունվար–փետրվար ամիսներին սպառողական գների մասին հաղորդագրությունում։ Եթե 2016–ի փետրվարին դոլարը ամսեկան միջինում 493,64 դրամ էր, ապա 2017–ի փետրվարին՝ 486,5 դրամ։
Վերջին ամսվա ընթացքում (2017–ի փետրվար) դրամի նկատմամբ դոլարն ամրապնդվել է 0,1 տոկոսով։ Իսկ այժմ կենտրոնական բանկում 1 դոլարը կազմում է 486,71 դրամ։










