Հրդեհ Աշնակ գյուղում


Հրդեհ Աշնակ գյուղում
Հոկտեմբեր 14 00:40 2018

Հոկտեմբերի 13-ին, ժամը 17:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսրայելյան փողոցի տներից մեկին հարակից անասնագոմում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:56-ին, մարվել` 21:49-ին: Այրվել են անասնագոմի տանիքի կառուցատարրերը՝ մոտ 10 քմ և կուտակած անասնակեր՝ մոտ 130 հակ: