Վաղարշապատի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Փարաքար գյուղում


Վաղարշապատի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Փարաքար գյուղում
Հոկտեմբեր 13 23:25 2018

Հոկտեմբերի 13-ին, ժամը 02:50-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Փարաքար գյուղի Թաիրով փողոցի թիվ 5 շենքի մոտից հայտնաբերել և բաժին են բերման ենթարկել 19-ամյա Հարություն Ղ.-ին, որը ս/թ. հոկտեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 182 հոդ. 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3.1 կետերի մեղադրանքով:
Հարություն Ղ.-ն կալանավորվել է: