Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Արցախի մայրաքաղաքի գործընկերոջ հետ


Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Արցախի մայրաքաղաքի գործընկերոջ հետ
Հոկտեմբեր 13 19:11 2018

Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է քաղաքապետի երդմանակալության արարողությանը մասնակցելու նպատակով Երեւանում գտնվող Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին:

Երեւանի քաղաքապետարանից  հայտնում են, որ ողջունելով եւ շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ Հայկ Մարությանն ընդգծել է Արցախի եւ մասնավորապես Ստեփանակերտի նկատմամբ իր առանձնահատուկ վերաբերմունքն ու հատկանշել, որ սերտ համագործակցությունը Արցախի մայրաքաղաքի հետ պետք է լինի շարունակական, իսկ փոխգործակցության ուղղություններն էլ առաջիկայում ընդլայնվելու են: 

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար եւ շնորհավորելով Հայկ Մարությանին Երեւանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ Սուրեն Գրիգորյանը մաղթել է գործնական հաջողություններ պատասխանատու աշխատանքում, ինչը կծառայի նաեւ հայկական երկու մայրաքաղաքների միջեւ ձեւավորված համագործակցության զարգացմանը: