ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են՝ տեսակցելու հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին


ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են՝ տեսակցելու հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին
Հոկտեմբեր 13 16:58 2018

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին այցելել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով ազգությամբ հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանն ասել է, որ hամաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն ազատազրկվածներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և հնարավորություն ընձեռի կապ ապահովել ազատազրկվածների և նրանց հարազատների միջև: