Կասկադյորական վթար Երևանում. վարորդը մեքենայով տապալել է հաստաբուն ծառը


Կասկադյորական վթար Երևանում. վարորդը մեքենայով տապալել է հաստաբուն ծառը
Հոկտեմբեր 11 12:14 2018

Երեւանում, հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:30-ի սահմաններում Երեւան քաղաքի Քրիստափորի 1-ին նրբանցքի բնակիչ, 29-ամյա Հարություն Յ.-ն Չարենցի փողոցում իր վարած Dodge մակնիշի 35 VN 448 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել հաստաբուն ծառին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: